-
06.10.2014|
16:50
Վաղ առավոտից տոնավաճառների աշխատակիցները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ ստանալու վարչապետի պատասխանը, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքում ինչ փոփոխություններ կկատարվեն: Նրանք ժամանակ առ ժամանակ վանկարկում են «պա-տա-սխան, պա-տա-սխան»:
-
06.10.2014|
16:45
Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2014-ին Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Մրցանակը կհանձնվի ամուսիններ Մեյբրիտ և Էդվարդ Մոզերներին, Ջոն Օ’Կիֆին՝ գլխուղեղի բջջային համակարգի բացահայտման համար, որը որոշում է տարածությունում գտնվելու դիրքը:
-
06.10.2014|
16:40
Դոլարի կուրսը այսօր առաջին անգամ Ռուսաստանում հատել է 40 ռուբլու սահմանագիծը՝ հաղորդել է РИА Новости: Դոլարն արժի 40,04 ռուբլի, եվրոն՝ 50,15 ռուբլի:
-
06.10.2014|
16:39
Մոսկվայում, Բոտկինի հիվանդանոցում, 98 տարեկանում կյանից հեռացել է նշանավոր ռեժիսոր, Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը:
-
06.10.2014|
16:28
Հոկտեմբերի 6-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» երիտասարդական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին:
-
06.10.2014|
16:24
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» 2014-ի մրցանակը տրվել է Ադրբեջանում բանտարկված քաղաքական ակտիվիստներին: Այդ մասին գրում է nhc.no-ն։
-
06.10.2014|
15:37
Հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևանի պետական կամերային թատրոնում Բրիտանական «Living Pictures» ընկերությունը ներկայացնում է «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, որը հիմնված է Նիկոլայ Գոգոլի համանուն ստեղծագործության վրա:
-
06.10.2014|
15:00
ԱԺ ոչիշխանական ուժերի եռյակն այս օրերին ինտենսիվորեն պատրաստվում է Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին:
-
06.10.2014|
12:20
«Բաշնեֆթի» սեփականաշնորհումը տեղի է ունեցել 2009 թվականին: Փաստաբան Իլնուր Սալիմյանովը հայտարարել է, որ այդ գործով քրեական պատասխանատվության համար վաղեմության ժամկետն անցել է, և քննիչն իրավունք չուներ գործ հարուցելու:
-
06.10.2014|
10:52
Այսօր Ստոկհոլմում կհայտարարեն այս տարվա առաջին մրցանակակրի անունը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում, երեքշաբթի՝ քիմիայի ոլորտում: